Մենք գիտենք, որ կարող են լինել հարցեր։ Ներքևում կգտնեք որոշների պատասխանները, իսկ եթե ոչ՝ կապնվեք մեզ հետ։
Ի՞նչ ծառայություններ եք առաջարկում։
Մենք առաջարկում ենք վեբ կայքերի, հավելվածների պատրաստում, UI/UX դիզայն, բիզնեսի ավտոմատացման լուծումներ, ինչպես նաև առցանց խանութների նախագծում ձեր գաղափարը թվային աշխարհում իրագործելու համար։
Ինչքա՞ն է տևում կայք պատրաստելը։
Ժամանակը կախված է բարդությունից և ծավալից: Կայքեր նախագծելը սովորաբար տևում է 2-6 շաբաթ, բջջային հավելվածները և բարդ UI/UX դիզայնը՝ 8-16 շաբաթ, իսկ բիզնեսի ավտոմատացման լուծումներն ու առցանց խանութները խիստ կախված են բիզնեսի պահանջներից:
Ինչպիսի՞ն է Ձեր գնային քաղաքականությունը։
Գնային քաղաքականությունը հիմնված է յուրաքանչյուր նախագծի կոնկրետ պահանջների և բարդության վրա: Մենք տրամադրում ենք գնառաջարկ նախնական խորհրդակցությունից հետո, երբ ունենում ենք ձեր կարիքների մասին հստակ պատկերացումներ:
Արդյո՞ք Դուք առաջարկում եք սպասարկում և ընդհանուր աջակցույթուն։
Այո, մենք տրամադրում ենք ընդհանուր սպասարկում և աջակցություն՝ ապահովելով ձեր կայքերի, հավելվածների, ավտոմատացման ծրագրերի և առցանց խանութների անխափան և հարթ աշխատանքը։
Կարող ե՞ք բարեփոխել մեր կայքը կամ հավելվածը։
Իհարկե! Մենք մասնագիտացված ենք արդեն գոյություն ունեցող կայքերը և հավելվածները բարեփոխելու, դրանց ֆունկցիոնալը թարմացնելու և հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու համար։
Ի՞նչ հարթակներ և տեխնոլոգիաներ եք օգտագործում։
Մենք օգտագործում ենք տարբեր հարթակներ և տեխնոլոգիաներ, ներառյալ HTML, CSS, JavaScript, JQuery, React, Angular, WordPress, C# և բջջային հավելվածների հարթակներ, ինչպիսիք են Flutter-ը և React Native-ը: Բիզնեսի ավտոմատացման համար մենք օգտագործում ենք այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Zapier-ը, Integromat-ը և հատուկ API-ները:
Ինչպե՞ս եք Դուք կատարում UI/UX դիզայնը։
Մեր UI/UX նախագծման գործընթացը ներառում է օգտատերերի հետազոտություն, mockup-ների ձևավորում, նախատիպավորում, օգտատերերի փորձարկում և կրկնվող դիզայնի բարելավումներ՝ ապահովելու համար, որ վերջնական արտադրանքը բավարարի օգտագործողի կարիքներն ու սպասումները:
Արդյո՞ք իմ կայքը լինելու է հեռախոսային էկրանի համար հարմարեցված։
Այո! Մեր բոլոր կայքերը այնպես են նախագծված, որպեսզի հեշտ և հարմար օգտագործվեն տարատեսակ սարքերով։
Արդյո՞ք առաջարկում եք օնլայն առևտրային լուծումներ։
Այո, մենք մշակում ենք էլեկտրոնային առևտրի վեբկայքեր՝ առցանց խանութներ, այնպիսի գործառույթներով, ինչպիսիք են ապրանքների կատալոգները, գնումների զամբյուղները, վճարման համակարգերի ինտեգրումը և ապրանքների կառավարման համակարգերը:
Ինչպե՞ս եք ապահովում իմ կայքի կամ հավելված անվտանգությունը։
Մենք հետևում ենք վեբ կայքերի և հավելվածների անվտանգության լավագույն փորձին, ներառյալ տվյալների գաղտնագրումը, անվտանգ կոդավորման գործելակերպը, կանոնավոր թարմացումները և անվտանգության աուդիտները՝ խոցելիությունից պաշտպանվելու համար:
Կարո՞ղ եմ ես ինքս թարմացնել իմ կայքում առկա տվյալները։
Այո! Մենք տրամադրում ենք ադմին հարթակ, որի միջոցով դուք կարողանում եք թարմացնել և կառավարել ձեր կայքում առկա նյութերը՝ առանց տեխնիկական գիտելիքներ ունենալու անհրաժեշտության։
Ի՞նչ անել, եթե նախագծի ավարտից հետո փոփոխությունների կարիք առաջանա;
Մենք առաջարկում ենք ընթացիկ ծրագրային աջակցություն և սպասարկում: Ցանկացած լրացուցիչ փոփոխություն կարող է կարգավորվել որպես մեր ընթացիկ աջակցության մաս կամ վճարվել առանձին՝ ելնելով փոփոխությունների շրջանակից: